Տաթեւ Սարգսյանի հրապուրիչ լուսանկարը
Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը կրում է սեւ տաբատ, գունավոր ջինսե բաճկոն։ Երիտասարդ դերասանուհին արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են մուգ երանգի սպորտային կոշիկները։
Օրերս տեղադրված լուսանկարում Տաթեւը պատկերված էր բնության գրկում։ Նա կրում էր սեւ հանդերձանք․ սպորտային տաբատ եւ բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ Դերասանուհին արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Աշխարհի ամենաբարձր աղմուկը լռությունն է»։