Տաթեւիկ Ադումյանը ներկայացել է սպորտային կերպարում
Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մեծ շան հետ։ Դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Խաբկանք» հեռւոստասերիալում, կրում է կարմիր երանգի լայն բլուզ, ջինսե ոճային տաբատ, մարզակոշիկներ։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Տաթեւիկը գրել է․ «Կենդանիները միշտ դրական էներգիա են փոխանցում ինձ... Հրաշալի օր եմ բոլորիս մաղթում և շաաաաատ դրական լիցքեր»։
Օրերս դերասանուհին ներկայացել էր առօրյա սպորտային կերպարում։ Նա կրում էր սեւ երանգի բլուզ, ջինսե պատառոտված ջինսե տաբատ, կարմիր գույնի սպորտային կեշիկներ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Տաթեւիկը գրել էր․ «Հիմա․․․ քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ... հոգու խաղաղություն, մտքի խաղաղություն․․․»։