Իսպանիայի Անդալուզիայում բռնկվել են զանգվածային բնական հրդեհներ․ տարհանվել է շուրջ 2400 մարդ
Շուրջ 2400 մարդ է տարհանվել զանգվածային բնական հրդեհների պատճառով, որոնք բռնկվել են Անդալուզիա իսպանական շրջանում, հաղորդում է Associated Press-ը։
Հրդեհները բռնկվել են հինգշաբթի Ալմոնաստեր լա Ռեալ քաղաքի մոտակա լեռներում՝ Սեւիլյայից 120 կմ հեռավորության վրա։ Տարերքի մակերեսը կազմում է 90 ք/կմ։
Հրդեհները մարելու աշխատանքներում ներգրավված է 24 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, շուրջ 450 մարդ՝ ներառյալ հրշեջ եւ արտակարգ ռազմական անձնակազմը։ Նրանք մարել են հրդեհները մի քանի գիշեր շարունակ։
Գիշերը քամին փոքր-ինչ հանդարտվել էր, ինչը հեշտացրել էր հրդեհները մարելու գործընթացը, եւ այժմ հրշեջների թիմը փորձում է ընդգրկել հրդեհի ամբողջ մակերեսը։