Իտալիայում կորոնավիրուսով վարակված նիգերացի միգրանտները կծել են բժիշկներին
Նիգերիայից միգրանտները հարձակվել են բուժանձնակազմի վրա Հռոմի զինվորական հոսպիտալում, որտեղ տեղափոխվել էին կորոնավիրուսով վարակվելու պատճառով, հաղորդում է ՆՏՎ-ն։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու կին եւ մեկ տղամարդ սկսել են պահանջել, որ իրենց դուրս գրեն հիվանդանոցից, իսկ մերժում ստանալուց հետո որոշել են իրենց նպատակին հասնել ուժ գործադրելու միջոցով։
Պացիենտների հետ ծեծկռտուքի ժամանակ տուժել են բժիշկներ եւ զինծառայողներ։ Միգրանտները ոչ միայն հարվածել են բռունցքներով, այլ նաեւ ակտիվորեն կծել են։ Ծագած կոնֆլիկտը լուծել են դեպքի վայր ժամանած կարաբիներները։