Մեսսին ցանկացել է քննարկել իր որոշումը, բայց «Բարսան» չի պատասխանել նրան
Լրագրող Գիլեմ Բալագեն տեղեկություններ է տարածել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի` այլ թիմ հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակի մասին:
«Ակումբից հեռանալու պայմանները համաձայնեցնելու համար Մեսսիի` հանդիպման խնդրանքից 24 ժամ անց ոչ մի պատասխան չի տրվել նրան: Նրանք հավաքվելու էին հանդիպման պարզապես պայմանագիրը երկարացնելու, չհեռանալու համար:
Մեսսին չի ցանկանում վատ ճանապարհով հեռանալ՝ ակումբի և երկրպագուների նկատմամբ հարգանքից ելնելով»,-գրել է Բալագեն: