Թրամփը բղավել է իր խորհրդականի վրա՝ տեղեկանալով Պուտինի բացթողնված զանգի մասին․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բղավել է իր արդեն իսկ նախկին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի վրա բրիտանական պատվիրակության հետ ճաշի ժամանակ՝ տեղեկանալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացթողնված զանգի մասին, գրում է Newsweek-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի կառավարության նախկին խորհրդական Նիք Թիմոթիին, որը ներկա էր այդ միջոցառմանը։
Թիմոթին, որը նախկինում գլխավորել է Թերեզա Մեյի կառավարության կից վարչակազմը, պատմել է, որ համարել էր 2017 թվականին Օվալաձեւ սենյակում Թրամփի հանդիպումը «բավականին արտասովոր»։
Նա նաեւ պատմել է ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ աշխարհաքաղաքականության թեմայով «բավականին տարօրինակ» խոսակցությունների մասին՝ ներառյալ Ասիան եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որոնց ընթացքում հարցեր էին հղում Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի կարծիքի շուրջ։