Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus GX 470-ը և ВАЗ 211200-ն. կա վիրավոր (Լուսանկարներ)
Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 34-ամյա Արթուր Մաքսուդյանի վարած Lexus GX 470 մակնիշի և 22-ամյա Արծրուն Արոյանի վարած ВАЗ 211200 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: