Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 58 տարեկան էր, ամենատարեցը` 82
ՀՀ առողջապահության նախարարությունից կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (տղամարդ), 82 (տղամարդ), 88 (տղամարդ), 70 (տղամարդ) և 61 (կին) տարեկան:
Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է: