Կորոնավիրուսով վարակման 124 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43750 դեպք, որոնցից 37650-ն` առողջացած, 877-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205450 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։
Վերջին մեկ օրում արձանագրվել է 5 մահ կորոնավիրուսային հիվանդությունից:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է: