Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները սեղան են գցել ու հացկերույթ կազմակերպել (Լուսանկար)
Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում»: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից:
«Համացանցում հերթական լուսանկարն է տեղադրվել։ Քոբայր վանական համալիրի տարածքում մեր հայրենակիցները «սեղան են գցել ու հաց են ուտում»։
Հերթական անգամ ստիպված ենք հայտարարել, որ անթույլատրելի է հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը, չի կարելի հուշարձանի տարածքում « քեֆ-ուրախություն» կազմակերպել։
Հարգելի հայրենակիցներ մեր մշակութային ժառանգության ամեն բեկորը, քարը, խոնարհված եկեղեցին, խաչքարը մեր պատմության մի մասնիկն է։
Հարգենք մեր պատմությունը, գնահատենք այն ինչ մեզ է հասել դարերից ու անխաթար փոխանցենք հետագա սերունդներին։
Հ։Գ։ Լոռու մարզային ծառայության պահապանը այսօր եղել է հուշարձանի տարածքում եւ մաքրման աշխատանքներ իրականացրել»,- գրված է էջում։