«Դալի-Պիկասո» ցուցահանդեսը մի քանի օրում 5000 այցելու է ունեցել (Տեսանյութ)
«Դալի-Պիկասո» ցուցահանդեսը, որ այս տարվա մարտին բացվելուց ընդամենը մի քանի օր հետո փակվել էր պանդեմիայի պատճառով, թանգարանների վերաբացումից հետո արդեն մեկ շաբաթ է՝ նույնպես հասանելի է։
«Վերաբացումից հետո աննախադեպ էր մարդկանց հոսքը։ Հերթը կենտրոնական մուտքի մոտից ձգվում էր մինչեւ ժամացույցը, շրջանցում էր շատրվանները։ Ամբողջ Արամի փողոցի երկայնքով, հրապարակի տարածքում մարդիկ հերթ էին կանգնում ցուցահանդես մտնելու համար։ Այսպիսի հոսք չի եղել, չէինք պատկերացնում, որ հատկապես համաճարակի պայմաններում այսպիսի հոսք կլինի, դիմակներով են մարդիկ, անհարմար է։ Մենք մի քանի օրում ունեցել ենք 5000 այցելու։ Մարտին 5-6 օր է տեւել ցուցահանդեսը, այդքան օրերի ընթացքում այնքան այցելու ունեցանք, որը մեկ օրում հիմա»,- NEWS.am-ին ասաց Ազգային պատկերասրահի փոխտնօրեն Աննա Եղիազարյանը։
Ցուցահանեսի պայմանագրի ավարտից 4 օր առաջ են բացվել թանգարանները եւ մարդկանց մեծ հոսքը տեսնելով՝ Ազգային պատկերասրահի տնօրինությունը որոշել է պայմանավորվածություն եւ արվեստասերներին հնարավորություն ընձեռել եւս մեկ շաբաթ այցելել ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը երկարաձգվել է մինչեւ այս կիրակի։
20-րդ դարի երկու մեծագույն արվեստագետների 260 ստեղծագործություն եւս երկու օր ներկայացված կլինի Ազգային պատկերասրահում։