«Իմ տղաս իմ երջանկությունն է, իմ աշխարհը». 8-ամյա Դավիթին վերականգնողական կուրսեր են անհրաժեշտ (Լուսանկարներ)
Շիրակի մարզի Հայկասար գյուղում բնակվող Նարինե Մարտիրոսյանի 8-ամյա որդին երրորդ կարգի հաշմանդամ է: Երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային լուծանք ստորին ցետրապարտեզով գլոբալ զարգացման հապաղումով, տարամիտվող շլություն:
8-ամյա Դավիթին վերականգնողական բուժում է անհրաժեշտ, որը ծնողները չեն կարողանում ապահովել: նարինեն ասում է` տան միակ աշխատողը ամուսինն է, ինքն է 2-ամյա դստեր հետ չի կարողանում շաբաթը 5 օր հասնել Գյումրի վերականգնողական բուժում ստանալու համար:
«Երեխայիս թոշակը 26 հազար է, որը չեմ հասցնում նույնիսկ դեղորայք գնելու համար: Ինձ ամսական 120 հազար դրամ անհրաժեշտ կլինի, որ շաբաթական 5 օր մասնագետներ Գյումրիից գան գյուղ,վերականգնողական բուժում անցկացնեն տանը` երեխայի հետ: Տղայիս մոտ տեսողությունը 50 տոկոս է՝ պատճառը ներվերի ձգվացությունն է անհրաժեշտ է վիրահատություն աչքերի և ներվերի: Իմ տղաս իմ երջանկությունն է, իմ աշխարհը, իմ ողջ կյանքն ու մեր տան հրաշքը»,- պատմում է Նարինեն եւ հավելում, որ շատ մեծ հույս ունի, որ իրեն կաջակցեն բուժել որդուն:
Նարինե Մարտիրոսյանի հեռախոսահամարն է`098 303965
ՎՏԲ բանկ AMD. 16011011793603 USD. 16011011793604 EUR. 16011011793605 RUR. 16011011793606
IDRAM -ID 289031359
ARDSHIN BANK -2470050687850000
Ստացող՝ Նարինե Մարտիրոսյան: