Վանա լճում լողացող հյուրանոց է կառուցվելու. Նախագիծը հաստատվել է
Վանի Արտամեդի (թուրք․ անվանումը՝ Էդրեմիթ) քաղաքապետարանի ներկայացրած «Լողացող հյուրանոցի» նախագիծը հաստատվել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության կողմից։ 2 միլիոն թուրքական լիրա արժեցող սույն նախագծի համաձայն՝ նավի վրա մի եռահարկ հյուրանոց կկառուցվի։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը , «Արևելաանատոլիական զարգացման» գործակալության՝ Վան և Թուրքիայի ևս 3 նահանգների վերաբերյալ ներկայացրած 7 նախագծեր հաստատվել են վերոհիշյալ նախարարության կողմից։
Նախատեսվում է, որ նավի վրա կառուցվելիք այդ եռահարկ «Լողացող հյուրանոցում» սենյակների հետ մեկտեղ կգտնվեն նաև ռեստորան, սրճարան և սրահներ։ Արտամեդի քաղաքապետ Իսմաիլ Սայը հույս է հայտնել, որ այդ նախագծի շնորհիվ տվյալ շրջանում զարկ կտրվի զբոսաշրջության զարգացմանը։