Բեռլինում ցուցարարները փորձել են գրոհել Ռայխստագը
Բեռլինում իշխանության կողմից սահմանված կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի զանգվածային ցույցի ժամանակ երեկ երեկոյան ցուցարարները, Գերմանիայի կայսրության դրոշները ձեռքներին, փորձել են գրոհել Ռայխստագը, հայտնում է MK-ն:
Արդյունքում ոստիկանությունը պղպեղի սփրեյ է կիրառել՝ անկարգությունները դադարեցնելու համար: Այս մասին հաղորդում է «Ռազմական մեկնաբան» Telegram-ալիքը:
Միաժամանակ, վերջին տվյալներով՝ ավելի քան 100 մարդ արդեն ձերբակալված է: Մեծ մասին բերման են ենթարկել Ռուսաստանի դեսպանության մոտ ոստիկանության հետ բախումների պատճառով: