Օնլայն Օլիմպիադա․ Եզրափակիչում՝ Ռուսաստան - Հնդկաստան
ՖԻԴԵ-ի կազմակերպած առաջին օնլայն Օլիմպիադայի հաղթողի կոչումը կվիճարկեն Ռուսաստանի եւ Հնդկաստանի շախմատիստները։
Կիսաեզրափակիչում Ռուսաստանը պարտության է մատնել ԱՄՆ-ի թիմին։ Առաջին ռաունդում ռուսները հաղթել են 3,5։2,5 հաշվով։ Երկրորդ ռաունդում գրանցվել է ոչ ոքի՝ 3։3։
Հնդկաստանը եզրափակիչի ուղեգրի համար մրցել է լեհերի հետ եւ հաղթել է «արմագեդոնում»։ Առաջին ռաունդում 4։2 հաշվով հաղթել են լեհերը, երկրորդ ռաունդում հնդիկները՝ 4,5։1,5։
«Արմագեդոն» պարտիայում Հնդկաստանի թիմին հաղթանակ է բերել շախմատիստուհի Համպի Կոներուն։
Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 30-ին։