«Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Սեւիլիա»
Օսկար Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց «Սեւիլիա», որը 22-ամյա իսպանացի հարձակողական կիսապաշտպանի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արքայական ակումբի սանը 2017-ին պայմանագիր էր կնքել «Ռեալի» հետ։ 2018-ին վարձակալությամբ տեղափոխվել էր «Լեգանես», որի կազմում անցած մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը հայտնում է, որ «Սեւիլիան» Օսկար Ռոդրիգեսի համար վճարել է 13,5 միլիոն եվրո։