Վիկտորյա Ազարենկան առաջին տիտղոսը նվաճեց մայր դառնալուց հետո
Աշխարհի նախկին առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկան նվաճեց կորոնավիրուսի պատճառով Նյու Յորքում անցկացված Ցինցինատիի Premier կարգի Western & Southern Open մրցաշարի հաղթողի կոչումը։
Եզրափակիչում Վիկտորյա Ազարենկայի մրցակիցը պետք է լիներ ճապոնացի Նաոմի Օսական, սակայն վնասվածքի պատճառով նա կորտ դուրս չեկավ։
Վիկտորյա Ազարենկան նախորդ անգամ տիտղոս նվաճել էր 2016-ին Մայամիի մրցաշարում։ Դրանից հետո նա երեխայի ծնվելու պատճառով խաղադադար էր վերցրել։
Նյու Յորքում տղամարդկանց տիտղոսը կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու կանադացի Միլոշ Ռաոնիչը։