Ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարին մասնակցում է Անդրանիկ Կարապետյանը
Մեկնարկել է ծանրամարտի առաջին օնլայն մրցաշարը, որը նվիրված է Ուզբեկստանի անկախության օրվան։ Հայաստանի երեք ներկայացուցիչներից առաջինը հարթակ դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում պատվիրել է 360 կգ։
Հայաստանը կներկայացնեն նաեւ Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ գերծանր քաշային Վարազդատ Լալայանը։
Մրցաշարին 30 երկրից հայտավորվել է 109 մարզիկ։ Լավագույն եռյակում տեղ գտած ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 եւ 750 դոլար պարգեւավճար։