«Երեքով»․ Լուսինե Թովմասյանի ընտանեկան ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեիքի հետ հանգստանում է Հայաստանում, որտեղից էլ գեղեցիկ կադրեր է տեղադրում։ Գեղեցկուհին նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է ամուսնու եւ դստեր՝ Արիանայի հետ։ Նրանք երեքն էլ ամառային հանդերձանքով են։ Լուսինեն նստել է ամուսնու գոգին, իսկ դուստրն՝ իր։ Հրապարակմանը կից գեղեցկուհին անգլերեն լեզվով գրել է․ «Երեքով»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Երկուսն էլ ամառային շապիկ ու շորտ էին կրում։ «Ջերմուկի բնական հանքային ջրավազաններ, խորհուրդ եմ տալիս անպայման գալ այստեղ: Սա էլ Ջերմուկի «սաֆարին է»»,- գրել էր նա։