Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցել է հանդիպման
Հայաստանի հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ՝ գերմանական թիմի կազմում մասնակցելով ստուգողական հանդիպման։
«Հոֆենհայմը» 2։1 հաշվով առավելության է հասել գերմանական «Մայնցի» նկատմամբ։ Սարգիս Ադամյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։
Սարգիս Ադամյանը վնասվածքից հետո մարզումները վերսկսել էր ապրիլին, սակայն հանդիպման չէր մասնակցել։