Ղարաբաղյան կարգավորման մասին աղմկոտ հայտարարություն՝ Մեթյու Բրայզայից
ԵԱՀԿ ՄԽ-ն ներկայումս չի կարող իրականացնել իր միջնորդական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում։ Այս մասին Trend-ի փոխանցմամբ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան՝ AzTV-ի Hədəf հաղորդման ժամանակ։ Ըստ Բրայզայի, ներկայիս իրավիճակում չկան պայմաններ, որպեսզի Մինսկի խմբի շրջանակներում շարունակվեն բանակցությունները։
«Ուստիեւ կարծում եմ, որ ստեղծված վակուումը լցնում են Ռուսաստանը հայկական կողմից, եւ Թուրքիան՝ ադրբեջնական կողմից։ Ներկայումս մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը դուրս է մնացել բանակցային պրոցեսից։ Հնարավոր է մեծ նախաձեռնողականություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Թուրքիան։ Սակայն կարծում եմ, որ որոշակի շրջանակներում կգտնվեն սրան դեմ հանդիսացող մարդիկ»,- նկատել է Մեթյու Բրայզան։