Բրեդ Փիթը սիրավեպ ունի երիտասարդ գեղեցկուհու հետ
Օրերս Բրեդ Փիթին եւ Նիկոլ Պոտուրալսկիին պապարացիները նկատել են Ֆրանսիայի հարավում։ Սիրեցյալները գնացել են Հոլիվուդի աստղի ամառանոց։ Լուսանկարիչներին հաջողվել է բռնել այն պահը, թե ինչպես են դերասանն ու մոդելը միմյանց հանդեպ զգացմունքներ արտահայտում։
Շատերը երջանիկ են Բրեդի համար, ով վերջապես նոր սեր է գտել, մյուսներն անընդունելի են համարել սիրելիների միջեւ տարիքային տարբերությունը՝ 29 տարի։ Ինչեւէ, երկու կողմն էլ համակարծիք էին, որ Նիկոլը շատ նման է Փիթի նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին։
Ինչպես պատմել է արտասահմանյան պարբերականի աղբյուրը, Ջոլին բացարձակ անտարբեր է նախկին ամուսնու հանդեպ եւ չի պատրաստվում միջամտել Փիթի անձնական կյանքին այնքան ժամանակ, քանի դեռ նա չի անդրադարձել երեխաներին:
Գրեթե անկասկած, Անջելինան Բրեդի եւ Նիկոլի հարաբերությունները լուրջ չի համարում, սակայն չի բացառվում, որ դերասանուհին սխալվում է։