«Չելսին» «Ինտերին» հայտնել է Կանտեի հրաժարագինը
Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է մարզական կարիերան շարունակել Միլանի «Ինտերում», տեղեկացնում է Sports.fr-ը:
«Չելսիի» ղեկավարությունը հայտնել է «Ինտերին», որ 29-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար իտալական ակումբը ստիպված կլինի վճարել 50 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ 10 ֆուտբոլիստի, այդ թվում Կանտեին:
Նգոլո Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից: Ակումբի կազմում ֆրանսիացի ֆուտբոլիստը մասնակցել է 127 հանդիպման, խփել 9 գոլ: