ԱՄՆ իշխանությունները չինացի գիտնականին մեղադրել են ՉԺՀ տվյալների փոխանցման հետ կապված հանցանշանները ոչնչացնելու մեջ
ԱՄՆ իշխանությունները չինացի գիտնականին մեղադրել են ՉԺՀ տվյալների փոխանցման հետ կապված հանցանշանները ոչնչացնելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ 29-ամյա գիտնական Գուան Լեյը, ով աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում, նկատվել է, երբ աղբարկղն է նետել վնասված կոշտ սկավառակը: Նրան մեղադրանք է առաջադրվել հանցանշանները ոչնչացնելու մեջ:
Դատախազությունը պնդում է, որ նա նաեւ թաքցրել է տվյալների պահպանման համար սարքերը: Նա, իբր, հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ շփումներ չի ունեցել չինական գլխավոր հյուպատոսության հետ:
Մեղքն ընդունելու դեպքում երիտասարդին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ Վաշինգտոնը Պեկինից պահանջել է փակել Հյուսթոնում իր գլխավոր հյուպատոսությունը 72 ժամում: Չինաստանն ի պատասխան հայտնել է, որ «հայելային միջոցներ» կձեռնարկի: