ԶԼՄ. ԱՄՆ գաղտնի ծառայության տասնյակ գործակալներ վարակվել են կորոնավիրուսով Թրամփի ուղեւորությունների պատճառով
ԱՄՆ գաղտնի ծառայության տասնյակ գործակալներ վարակվել են կորոնավիրուսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղեւորությունների պատճառով, գրում է Washington Post-ը:
Հուլիսի 31-ին Տամպ կատարած այցից հետո հետեւանքները ակնհայտ են եղել: Գաղտնի ծառայության 5 գործակալներ վայրէջք կատարելուց հետո տարհանվել են կորոնավիրուսի ախտանիշներով:
Տամպում միջադեպից հետո եւս 2 գործակալ, որոնք ապահովել են Թրամփի անվտանգությունը Բեդմինստերում, կորոնավիրուսի ախտանիշներ են զգացել, քանի դեռ նախագահը գոլֆ էր խաղում:
Թերթի աղբյուրները նշում են, որ գործակալները ԶԼՄ-ներին զգուշացրել են, որպեսզի չտարածեն այդ լուրը, քանի որ դա կզայրացնի ԱՄՆ նախագահին:
Վերջին 2 ամսում գաղտնի ծառայության տասնյակ գործակալներ հիվանդացել են եւ չեն կարողացել աշխատել:
Չնայած դրան՝ Թրամփը շարունակում է իր խոշոր հավաքները: Մի քանի օր առաջ Հանրապետական կուսակցության ազգային համագումարի ժամանակ ներկա է եղել մոտ 1500 մարդ, նրանցից մի քանիսն է դիմակով եղել: Թրամփի 70 րոպեանոց ելույթից առաջ ներկաների մեծ մասը նույնիսկ կորոնավիրուսի թեստ չի հանձնել: