Հողազավթումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ում. նախարարը հանձնարարական է տվել
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ֊ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։
-️Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Օրակարգում պետական արգելոցի սահմանների հստակեցման խնդիրն էր։ Տարիներ շարունակ արգելոցի տարածքը չի ենթարկվել հստակ քարտեզագրման և չափագրման, որի հետևանքով արգելոցի հարակից համայնքների հետ առաջացել են սահմանների ճշգրտման խնդիրներ։
-Ապօրինի հողազավթումների դեպքերը բացառելու նպատակով նախարարի կողմից հստակ հանձնարարական տրվեց սկսել մանրակրկիտ ուսումնասիրություն և իրավական գործընթաց, քանի որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը» յուրօրինակ պահպանվող տարածք է, որի հսկողությունը գտնվում է պետության ուղիղ կառավարման ներքո։