«Ժասմինն ու Ալադինը»․ Իվան Ուրգանտի դուստրը նոր լուսանկարներ է հրապարակել իր ընկերոջ հետ
Իվան Ուրգանտը խորթ դուստրը (Նատալյա Կիկնաձեի դուստրն առաջին ամուսնությունից) իր ընկերոջ՝ Մուսայի հետ Նյու Յորքի փողոցներում թեժ ֆոտոշարք է կազմակերպել։ Զույգն ընտրել է ուրբանիստական ոճը՝ հագնելով լայն ջինսեր եւ զանգվածային մարզակոշիկներ։ Էրիկայի Instagram-ում հրապարակված լուսանկարներն առաջինը հավանել է Ուրգանտը:
Այժմ Էրիկան ապրում է Նյու Յորքում եւ սովորում է Parsons ժամանակակից արվեստի եւ լուսանկարչություն դպրոցում։ Մուսայի հետ նա անցկացրել է կարանտինի ամբողջ շրջանը։ Եվ թվում է, թե համատեղ ինքնամեկուսացումը միայն ամրապնդել է զույգի հարաբերությունները։ Երիտասարդները շատ ներդաշնակ են։
«Ժասմինն ու Ալադինը», «Ամենաոճային զույգը, առանց կասկածի», «Թեժ», «Գեղեցիկ եք»,- հիացել են հետեւորդները։