Փաշինյանն ախտահանեց իրեն բարևելու մոտեցած 93-ամյա կնոջ ձեռքերը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում ախտահանեց իրեն բարեւելու մոտեցած 93-ամյա կնոջ ձեռքերը:
Երբ 93-ամյա տարեց կինըմոտեցավ, որպեսզի բարեւի Փաշինյանին, վերջինս նախ ցանկացավ բռունցքով հայտնի ձևով ողջունել տատիկին:
Սակայն երբ տատիկը չկարողացավ այդպես ողջունել Փաշինյանը ողջունեց սովորական ձևով, ապա վերցրեց ախտահանիչն ու ախտահանեց նրա ձեռքերը:
«Չվարակվեք»,-ասաց Փաշինյանը դիմելով կնոջը:
«Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել ա»,-կատակեց տատիկին ուղեկցող տղամարդը:
Վարչապետը նաև քաղցրավենիք հյուրասիրեց տատիկին՝ սուրճի համար: