ՊՍԺ-ի սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել Մեսիին
Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարությունը բանակցություններ կսկսի կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի հետ, հայտնում է L'Equipe-ն:
ՊՍԺ-ի սեփականատերերը պատրաստակամություն են հայտնել ֆինանսական միջոցներ հատկացնել ակումբին, եթե ղեկավարությունը կարողանա համաձայնության գալ Մեսիի հետ:
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարն ու Անխել Դի Մարիան ևս կփորձեն համոզել Մեսիին տեղափոխվել ՊՍԺ:
«Բարսելոնան» Մեսիին բաց կթողնի միայն 700 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ գինը սահմանված է 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով, որն ուժի մեջ է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է բանակցում արգենտինացի հարձակվողի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: