Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին, ում ազատ արձակման համար միջնորդել է Քիմ Քարդաշյանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել փաստաբան Էլիս Ջոնսոնին, ում ազատ արձակման համար միջնորդել է Քիմ Քարդաշյանը, գրում է Fox News-ը:
Թրամփը հայտարարել է Ջոնսոնին ներում շնորհելու մասին նրա դատավճիռը մեղմելուց երկու տարի անց:
Ջոնսոնը քրեական իրավունքի բարեփոխումների ոլորտում փաստաբան է, նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման թմրանյութերի մասին գործում մասնակցության համար: 2018-ի հունիսին նրա դատավճիռը մեղմվել էր:
Ջոնսոնի պատմությունը հայտնի է դարձել շնորհիվ Քիմ Քարդաշյանի, ով միջնորդել է բանտից նրա ազատ արձակման համար:
ԱՄՆ նախագահը նշել է, որ նա մոտ 22 տարի է անցկացրել բանտում այն բանի համար, ինչի համար այսօր շատերը նույնիսկ ճաղերի հետեւում չեն հայտնվում: