Քաղցկեղից մահացել է «Սև հովազի» դերակատար Չեդվիկ Բոուզմանը
Դերասան Չեդվիկ Բոուզմանը, որը Marvel կինոաշխարհում խաղացել է «Սեւ հովազի» կերպարը, քաղցկեղից մահացել է 42 տարեկան հասակում: Այս մասին ասվում է նրա Twitter-ի պաշտոնական էջում։
Չորս տարի առաջ Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի երրորդ փուլի քաղցկեղ, որը զարգացել է մինչեւ չորրորդ փուլը, նշված է հաղորդագրության մեջ:
Դերասանը մահացել է տանը՝ հարազատների շրջապատում։