Բարտոմեուն պատրաստ է հանդիպել Մեսիի հետ, եթե նա ցանկանա նոր պայմանագիր կնքել ակումբի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատրաստ է հանդիպել թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ միայն այն դեպքում, երբ վերջին ցանկություն հայտնի նոր պայմանագիր կնքել Իսպանիայի փոխչեմպիոնի հետ:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Մեսին հանդիպում է խնդրել Բարտոմեուի հետ, որպեսզի քննարկի ակումբից հեռանալու հնարավորությունը, սակայն Բարտոմեուն մերժել է Մեսիին:
«Բարսելոնան» Մեսիին բաց կթողնի միայն 700 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ գինը սահմանված է 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով, որն ուժի մեջ է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտը Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անձամբ է բանակցում արգենտինացի հարձակվողի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: