Թրամփ. մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրենք այս տարի
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան 3 տարբեր պատվաստանյութեր գտնվում են փորձարկումների վերջին փուլում: Այս մասին Նյու Հեմփշիրում ընտրողների առջեւ ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Gazeta-ն:
«Միասին կհաղթենք վիրուսը»,-ասել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ում մահացության մակարդակն ապրիլի համեմատ նվազել է 85%-ով:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի դեպքերի թվով: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն եւ մահվան ավելի քան 180 000 դեպք: