Մոսկվայում իրավապահները տապալել են ադրբեջանցի օրենքով գող Լոտու Գուլիի հիշատակի արարողությունը (Տեսանյութ)
Քրեական աշխարհի ներկայացուցիչները, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ, հավաքվել էին Մոսկվայի սրահներից մեկում հարգանքի տուրք մատուցելու Թուրքիայում սպանված ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովի հիշատակին (նաեւ հայտնի է որպես Լոտու Գուլի), հաղորդում է DailyStorm-ը։
Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ներխուժել են սրահ Լոտու Գուլիի հիշատակի արարողության ժամանակ։ Հոգեհացն ընդհատելուց հետո ուժայինները գետնին էին պառկացրել բերման ենթարկվածներին եւ կազմակերպել հարցաքննություն։
Համացանցում հրապարակված տեսանյութում բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ հանդիպման մասնակիցները եկել են Նադիր Սալիֆովի հիշատակի արարողությանը, եւ բոլոր հավաքվածները նրա բարեկամներն են
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հետխորհրդային քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) ծոծրակի հատվածում հրազենային վնասվածք էր ստացել եւ սպանվել իր անվտանգության ծառայող Խագան Զեյնալովի կողմից։ Գուլին տեղում մահացել էր, իսկ փախուստի փորձ կատարած հրաձիգը բերման էր ենթարկվել թուրք ոստիկանների կողմից։ Օրենքով գողի հուղարկավորությունը տեղի էր ունեցել Թուրքիայում, իսկ արարողության ժամանակ ներկա էին նրա հարազատներն ու մտերիմները։