ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող ՌԴ-ի գիտնականները
Ռուսական կողմը բացարձակապես անընդունելի է համարում տվյալ իրողությունը, նշել է Զախարովան:
Նրա կարծիքով, սա նման է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության և տարածման հարցում անազնիվ մրցակցության՝ ի շահ սեփական դեղագործական ընկերությունների խթանման:
«Մենք վստահ չենք, որ սա համաճարակի դեմ պայքարում համագործակցության ճիշտ քայլ է»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը այս գործողությունները համեմատել է նաև ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշումների հետ՝ սեփական գազը եվրոպական շուկա արտահանելու համար:
Օգոստոսի 26-ին ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկում է ներառել ռուսաստանյան հինգ գիտահետազոտական ինստիտուտներ՝ քիմիական և կենսաբանական զենքի վրա աշխատելու կասկածով: Ցուցակում է հայտնվել նաև ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, որը Գամալեյայի կենտրոնի հետ միասին պատվաստանյութ է ստեղծել COVID-19-ի դեմ: