Մուսախանյանի գոլը «Էներգետիկ-ԲԳՈւ»-ին օգնել է դուրս գալ 1/8 եզրափակիչ
«Էներգետիկ-ԲԳՈւ»-ն դուրս է եկել ֆուտբոլի Բելառուսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ՝ հյուրընկալվելիս 6։1 հաշվով առավելության հասնելով «Օրշայի» նկատմամբ։ Հանդիպումն անցկացվել է առանց հանդիսականների։
Աչքի է ընկել նաեւ Հայկ Մուսախանյանը։ Նա խփել է «Էներգետիկ-ԲԳՈւ»-ի 6-րդ գոլը՝ 88-րդ րոպեին արդյունավետ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
22-ամյա հարձակողական կիսապաշտպանը եղել է հյուրերի մեկնարկային կազմում եւ անցկացրել է ամբողջ հանդիպումը։