Հյուսքեր, ոճային ակնոց. Մարտայի լուսանկարը
Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի շապիկ է կրում։ Նա հյուսքերով է, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխաշոր, արեւային ակնոց։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Մարտան սպորտային տաբատ էր կրում, տոպ ու վերնազգեստ։ Նա մարզակոշիկներ էր ընտրել, արձակել գեղեցիկ հարդարված մազերը։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել։