Քանյե Ուեսթին սպառնում է ազատազրկում` պապարացցիի վրա հարձակվելու համար
Պապարացցիին ծեծելու համար ազատազրկված կամ այլ պատիժ կրած աստղերի շարքը համալրեց Քանյե Ուեսթը: Քիմ Քարդաշյանի սիրելիի դեմ մեղադրանք է ներկայացված' լուսանկարչին ծեծելու և լուսանկարչական սարքը գողանալ փորձելու համար: Եթե երաժշտին մեղավոր ճանաչեն, նրան կարող են դատապարտել մինչև մեկ տարվա ազատազրկման:
Դատական հայցի համար առիթ է հանդիսացել այս տարվա հունիսին տեղի ունեցած միջադեպը, երբ պապարացցին Լոս Անջելեսի օդանավակայանում շրջապատել էր Ուեսթին: Լուսանկարիչներից մեկը, ով շատ էր մոտեցել Քանյեին, զայրացրել էր վերջինիս: Երաժշտի ագրեսիվ պատասխանից և հարձակումից հետո լուսանկարիչը բուժօգնություն էր ստացել: