Ոճային զգեստ, նուրբ աքսեսուարներ. Տաթեւ Սարգսյանի լուսանկարը
Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Տաթեւը բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ժամացույց եւ վզնոց։ «Ինչպիսի՞նն եմ ես Ձեր աչքերում»,- հետեւորդներին հարցրել է Տաթեւը։
Օրերս տեղադրված լուսանկարում Տաթեւը պատկերված էր բնության գրկում։ Նա կրում էր սեւ հանդերձանք․ սպորտային տաբատ եւ բլուզ։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ Դերասանուհին արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Աշխարհի ամենաբարձր աղմուկը լռությունն է»։