Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության լուծմանը
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը ամենշաբաթյա մամուլի ասուլիսի շրջանակներում անդրադարձել է ԼՀ հակամարտությանը՝ նշելով, որ Թեհրանը կողմ է ԼՀ հարցի լուծմանը երկխոսության ճանապարհով։
«Անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած ԼՂ հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով, և Իրանն իր հերթին պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին։ Ղարաբաղյան և մյուս խնդիրները կարող են լուծվել տարածաշրջանում դիրք ունեցող երկրների միջնորդությամբ։ Մենք հավատում ենք, որ 2 երկրները կկարողանան լուծել այս խնդիրը վերը նշված տարբերակով»,-ասել է Մեհմանպարաստը։