Մերկելը Ռուսաստանին նախազգուշացրել է խուսափել Բելառուսում ուժային միջամտությունից
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին նախազգուշացրել է խուսափել Բելառուսում ուժային միջամտությունից, փոխանցում է DW-ն։
Խաղաղ ցույցերի մասնակիցներն իրավունք ունեն ելույթ ունենալու իրենց «իրավունքների եւ ազատությունների պաշտպանությամբ՝ առանց դրսից միջամտության», հայտարարել է նա։
Մերկելը նաեւ քննադատել է նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուս ուժայինների ռեզերվի ստեղծման մասին, որոնք կարող են օգտագործվել Բելառուսում բողոքի ցույցերի ճնշման համար։ «Ես հույս ունեմ, որ նման ուժերը չեն գործարկվի»,- նշել է Գերմանիայի կանցլերը։