Իրանում հայտարարել են, որ Պոմպեոն ապրում է զուգահեռ տիեզերքում
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ապրում է զուգահեռ այլընտրանքային տիեզերքում: Այդպիսով Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն արձագանքել է Պոմպեոյի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները թարմացնելու մասին հայտարարությանը, հաղորդում է Mehr-ը:
Ավելի վաղ Պոմպեոն հայտնել է, որ պատժամիջոցները կթարմացվեն սեպտեմբերի 20-ին:
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբձազդեն ասել է, որ «13 անդամներ, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ նախագահը, հայտարարել են, որ Ամերիկան որեւէ իրավական կարգավիճակ չունի, որպեսզի կիրառի 2231-րդ բանաձեւը, քանի որ միջուկային համաձայնագրի մասնակից չի համարվում»:
«Պոմպեոն ապրում է զուգահեռ այլընտրանքային տիեզերքում: Դա տեղի է ունենում, երբ ԱՄՆ դիվանագիտությունը գլխավորում է նախկին լրտեսը»,-հավելել է նա: