Թրամփը տարեվերջին կորոնավիրուսի դեմ «անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ» է խոստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է տարեվերջին նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար «անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ»՝ իր մրցակից Ջո Բայդենի համավարակի դեմ պայքարի ծրագիրն անվանելով «պարտվողական»։
Հանրապետական կուսակցության Ազգային համագումարի վերջին օրը ելույթ ունենալով՝ Թրամփը գովազդել է իր վարչակազմի ջանքերն ի պատասխան գլոբալ համավարակի։ «Այս տարի մենք կունենանք անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ,- ասել է Թրամփը։ Եվ մենք միասին կկործանենք վիրուսը»։
«Մենք Ամերիկայի գիտական հանճարներին կմոբիլիզացնենք ռեկորդային կարճ ժամկետում պատվաստանյութի արտադրման գործում,- ասել է նա։ - Warp Speed գործողության շրջանակում մենք հիմա ունենք 3 տարբեր պատվաստանյութեր, որոնք փորձարկումների ավարտական փուլում են, տարիներով ավելի շուտ, քան հասել են ավելի վաղ»։
«Մենք ակտիվորեն պաշտպանում ենք նրանց, ովքեր առավել մեծ վտանգի են ենթարկվում, հատկապես տարեցներին, ընդ որում՝ անվտանգության ռիսկի ցածր մակարդակով ամերիկացիներին թույլ տալով վերադառնալ աշպխատանքի եւ ուսման»,- ասել է նա։
Թրամփը քննադատել է իր դեմոկրատ ընդդիմախոս, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին։
«Եթե մենք Ջոյին լսեինք, ապա կմահանային եւս հարյուր հազարավոր ամերիկացիներ,- ասել է նա։ - Գիտությանը հետեւելու փոխարեն, Ջո Բայդենը ցանկանում է փակել ամբողջ երկիրը, ինչը աներեւակայելի եւ երկարաժամկետ վնաս կհասցներ երեխաներին, ընտանիքներին եւ մեր երկրի ցանկացած ծագման քաղաքացիներին։ Ջո Բայդենի ծրագիրը վիրուսի խնդրի լուծում չէ, այլ ավելի շուտ պարտություն»։