Մեսիի առաջին թիմի ֆանատները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով նրանից վերադառնալ ակումբ (Տեսանյութ և լուսանկարներ)
Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյս» ֆուտբոլային ակումբի ֆանատներն օգոստոսի 27-ին բողոքի ակցիա են իրականացրել, տեղեկացնում է BarcaBuzz-ը:
Արգենտինացի ֆուտբոլասերները պահանջել են, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում Մեսին վերադառնա «Նյուելզ Օլդ Բոյս», այլ ոչ թե պայմանագիր կնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
33-ամյա Մեսին իր հայտարարություններում միշտ նշել է, որ «Բարսելոնայից» հեռանալու դեպքում պատրաստ է տեղափոխվել միայն «Նյուելզ Օլդ Բոյս»:
Անգլիական և իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտն անգլիական «Մանչեսթեր Սիթին» է:
Լուսանկարներն՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Մեսին արգենտինական ակումբում իր առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Նա «Նյուելզ Օլդ Բոյսի» պատանեկան թիմերում խաղացել է 1994-2000 թվականներին:
❗️UNREAL SCENES❗️