«Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաներից մեկը վերակենդանացման բաժանմունք էր.հիմա վիճակը կայուն է
Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաների առողջական վիճակը կայուն է. շարունակում են մնալ երևանյան բուժհաստատություններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները զարգացման ծանր արատներով են, չորսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ, իսկ երկուսը՝ «Արաբկիր» բկ: Երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել. հիմա վիճակը կայուն է»,-ասել է Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ։
Ասլանյանը հայտնել է, որ աշխատակիցներից 3-ը տնային պայմաններում են բուժվում, 6 երեխա եւ 4 աշխատակից տեղափոխվել են Երևանի բուժհաստատություններ: