Ռոնալդինյո. Երբեք չէի պատկերացնի, որր կարող եմ նման իրավիճակում հայտնվել
Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն Պարագվայի բանտից ազատ արձակվելուց հետո գրառում է կատարել Թվիթերի իր պաշտոնական էջում:
«Փառք Աստծո, այս դժվարին շրջափուլը մոտեցավ իր ավարտին: Բառեր չեմ գտնում երախտագիտություն հայտնելու այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին և աջակցել են ինձ: Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ նման իրավիճակում հայտնվել»,- գրել է Ռոնալդինյոն:
Լեգենդար ֆուտբոլիստը ներկայացրել է նաև իր մասին պատմող ֆիլմի անոնսը:
Վերջին շրջանում Ռոնալդինյոն ու նրա եղբայրը տնային կալանքի տակ էին Պարագվայում: Մարտին նրանք ձերբակալվել էին կեղծ անձնագրերով Պարագվայ ժամանելու համար։ Դատարանը նրանց թույլ է տվել վերադառնալ հայրենիք:
Uma fase difícil chega ao fim, graças a Deus. Não tenho palavras para agradecer todo o carinho e apoio que recebi nesses últimos meses, vcs estão sempre no meu coração!!! Aproveitando esse momento de felicidade quero compartilhar com vcs o teaser do filme... pic.twitter.com/tp6WjowgGn
— Ronaldinho Gaúcho (@10Ronaldinho) August 27, 2020