Չնայած բոյկոտին՝ NBA-ի փլեյ-օֆֆը կշարունակվի
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները տեղի կունենան, չնայած «Միլուոկիի» բասկետբոլիստների բոյկոտին, տեղեկացնում է ESPN-ը:
NBA-ի ակումբները համաձայնել են շարունակել մրցաշրջանը և ավարտին հասցնել այն:
«Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել էին «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը:
Բասկետբոլիստները դուրս չէին եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն էին հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել էր ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:
«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել էր օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը: