Կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք մեկ օրում. մահացել է 5 մարդ. ապաքինվել է 276-ը
Հայաստանում օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 43451 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 202253, վերջին մեկ օրում` 1746 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5052 պացիենտ, նվազել է 101-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 37264 անձ` վերջին մեկ օրում 276 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է: