Խցակիցը ծեծի է ենթարել «I Believe I can fly» հիթի հեղինակ Ար Քելիին
Չիկագոյի ուղղիչ կենտրոնում խցակիցը հարձակվել է ամերիկացի երգիչ Ար Քելիի՝ «I Believe I can fly» երգի հեղինակի վրա, որին մեղադրել են սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործով, հայտնում է TMZ-ն։
Իրավապահների տվյալներով՝ Ար Քելին նստած է եղել մահճակալին, երբ խցակիցը սկսել է ծեծի ենթարկել նրան։ Ենթադրվում է, որ հարձակվողը զայրացել է բողոքողների պատճառով, որոնք բանտի շուրջ հավաքել են Քելիի գործի պատճառով։ Նրանց վեճը երկար չի տեւել։ Ի վերջո նրանց բաժանել են։
Ավելի ուշ երգչին զննել է բժիշկն ու նշել, որ տուժողը լուրջ վնասվածքներ չունի։
2019թ.-ին փետրվարին երաժիշտին տաս կետով մեղադրել են ծանրացնող հանգամանքներով սեռական բռնության համար եւ ձերբակալել, սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվել 160 հազար դոլար գրավով։ Ավելի ուշ նա կրկին ձերբակալվել է Չիկագոյում։ Նրան մեղադրել են 13 կետով, այդ թվում դավադրություն ամերիկյան իշխանությունների դեմ եւ մանկական պոռնոգրաֆիա։