Պուտինը Aurus լիմուզինի ղեկին անցել է Ղրիմի «Տավրիդա» մայրուղով (Տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Aurus լիմուզինի ղեկին անցել է Ղրիմի «Տավրիդա» մայրուղով, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Նա մայրուղին անվանել է ժամանակակից եւ հարմարավետ:
«Այլ մակարդակ է, այլ աշխարհ: Ուղղաթիռով անցանք գրեթե ամբողջ մայրուղու վրայով: Հատուկ եկել եմ, որպեսզի տեսնեմ: Գեղեցիկ է, տպավորիչ է»,-ասել է Պուտինը:
Նախագահը նաեւ առաջարկել է ափի մոտ թեքահարթակներ կառուցել, որպեսզի տուրիստական սեզոնին ճանապարհը հեշտ լինի զբոսաշրջիկների համար:
Նախագահին ուղեկցող «ՎԱԴ» ընկերության գլխավոր տեխնոլոգ Անդրեյ Վոլկովը խոստացել է, որ դրանք կլինեն: Նա նաեւ հայտնել է նախագահին, որ աշխատանքները տարվել են 3,5 տարի, այն ավարտել են նախատեսվածից շուտ: